211652_close_icon

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը լրատվական գործակալության հարցին

views-count1037 դիտում article-date 17:19 20-05-2016
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին. [b]Հարց.[/b] Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտությունը, ինչպես նաեւ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: [b]Շավարշ Քոչարյան[/b]. Ցանկալի կլիներ, որ նման մակարդակի միջազգային պաշտոնյան ծանոթ լիներ միջազգային իրավունքի ամենահիմնարար փաստաթղթին՝ ՄԱԿ կանոնադրությանը, համաձայն որի տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:

Նմանատիպ նյութեր