Փրկարարները բացել են փակ դռները
Մայիսի 20-ին, ժամը 09.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակով փողոցի թիվ 84/4 շենքի բնակարաններից մեկից (բնակիչը բացակայում է) ջրալցվում է ներքևի հարկի բնակարանները. դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ջրի արտահոսք չի հայտնաբերվել:
***
Մայիսի 20-ին, ժամը 04.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը։


