211652_close_icon
views-count1317 դիտում article-date 23:26 19-05-2016

Փրկարարները բացել են բնակարանի դուռը

Մայիսի 19-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մայիսի 19-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցի թիվ 1 շենքի բնկարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում մոտենալ, բացել բնակարանի դուռը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը և շքամուտքի հատակին անօգնական վիճակում ընկած հայտնաբերել 1934 թ. ծնված Ա. Գ.-ին, ում մոտեցրել են մահճակալին: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն։ *** Մայիսի 19-ին, ժամը 14.17-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մայիսի 19-ին, ժամը 14.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արատաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 107 շնքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում է գտնվել 1932 թ. ծնված Մ. Ս.-ը: Վերջինս չի արձագանքել վատ լոսողության պատճառով: *** Մայիսի 19-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր