211652_close_icon

Պատերազմն անխուսափելի է, ամռանն Ադրբեջանը կրկին եռօրյա, քառօրյա կամ հնգօրյա պատերազմական գործողությունների կդիմի. Արա Պապյան

views-count6652 դիտում article-date 13:52 19-05-2016
Ադրբեջանի հետ պատերազմն անխուսափելի է. ամռանը Ադրբեջանը կրկին եռօրյա, քառօրյա կամ հնգօրյա պատերազմական գործողությունների կդիմի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտատարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` հայտարարելով. «Պատերազմից չենք փախչելու և շատ մոտ ապագայում, կարծում եմ՝ ամռանը պետք է սպասել ապրիլյան պատերազմի նման այլ պատերազմի»: Թե ինչու ամռանը, ապա հիշեցնենք, որ մինչև օգոստոս Ադրբեջանում պետք է անցկացվի «Ֆորմուլա1»-ը, ինչի համար Ադրբեջանը հսկայական ֆինանսական միջոցներ է ներդրել: Անդրադառնալով Վիեննայում մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, նշեց, որ սա ընդամենը համանախագահների ցանկությունները բավարարող, սակայն անպտուղ հանդիպում էր, որից Հայաստանը որևէ դրական բան չստացավ: Եվ, առհասարակ, ըստ Արա Պապյանի` բանակցությունները վերսկսելու ոչ մի հիմք չկա, հատկապես, որ Սերժ Սարգսյանի կողմից դրված երեք նախապայմաններն էլ, ըստ էության, չեն կատարվել: «Հայաստանը պետք է պնդեր, որ Լեռնային Ղարաբաղը ներկայացված լիներ»,- պնդեց Ա. Պապյանը: Նրա համար անհասկանալի է Արցախի դիրքորոշումը, քանի որ կարծում է, որ Արցախն էլ պետք է պնդեր իր մասնակցության վրա, քանի որ «որևէ մեկը Բիշքեկյան համաձայնագիրը չէր էլ «ջրել»»: «Խախտված է իր տարածքային ամբողջականությունը, պետական պաշտոնյաները պարտավոր են քայլեր ձեռնարկել վերականգնելու համար այդ տարածքները՝ անկախ նրանից, դրանք մեծ են, թե փոքր, կարևոր են, թե ոչ»,- ասաց Ա. Պապյանը: Իսկ նրանում, որ շփման գծի վրա պետք է տեղադրվեն միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, ավելանա Կասպրշիկի գրասենյակի դիտորդների թիվը, ապա այստեղ էլ Արա Պապյանը առանձնապես մեծ հույսեր չի փայփայում:

Նմանատիպ նյութեր