211652_close_icon
views-count2518 դիտում article-date 13:45 17-05-2016

24-ժամյա պլանային ջրանջատում կլինի Երևանի մի շարք վարչական շրջաններում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 20-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: • Նոր Նորք վարչական շրջանի` 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Դավիթ-Բեկի փողոցի, • Ավան վարչական շրջանի, • Նորք-Մարաշ վարչական շրջանի, • Էրեբունի վարչական շրջանի` Մուշավան, Վարդաշեն թաղամասերի, Սարի Թաղի 1-ից-28 փողոցների և նրբանցքների, Դավիթ-Բեկի փողոցի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]«Երևան Ջուր» ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր