Սեուլում բացվել է «Էկվադորական արվեստը, մշակույթն ու կրթությունը Ուլսանում, Պուսանում և Դեջոնում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում տեղի է ունեցել լուսանկարչական ցուցահանդես, որը կրում էր «Էկվադորական արվեստը, մշակույթն ու կրթությունը Ուլսանում, Պուսանում և Դեջոնում» խորագիրը:
Ինչպես տեղեկացնում է «Հայ-էկվադորական բարեկամություն» կազմակերպության [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=2367]կայքը[/url], ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվեցին Կիմ Բյանգի՝ կորեացի սիրողական մակարդակի լուսանկարչի աշխատանքները, որոնք արվել էին 2015 թվականին Էկվադորի Գալապագոսյան կղզիներ կատարած ճանապարհորդության ընթացքում:
Լուսանկարիչն այն նկարների համար արժանացել էր մրցանակի: Ուղևորության ընթացքում նա լուսանկարել էր Գալապագոսյան կղզիների մի շարք վայրերի յուրահատուկ ու գեղեցիկ բնությունը, որոնց շնորհիվ էլ ձեռք էր բերել դեսպանատան աջակցությունը՝ ցուցահանդեսին մասնակցություն ցուցաբերելու համար:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.newsecuador.ec/one_news.php?id=2367]կայքում[/url]: