1104 դիտում
17:00 16-05-2016
Մայրաքաղաքում գույքագրվել է 510 վթարային ծառ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է ընթացքն ու հատկապես կատարվող աշխատանքների որակը ևս պահել մշտական խիստ վերահսկողության տակ:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման և ծաղկապատման աշխատանքները: Վարչական բոլոր շրջաններում կատարվում է խոտհունձ: Այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում տարվում են ընթացիկ մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում գույքագրվել է 510 վթարային ծառ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է տվյալ ծառերի հետ կապված անհրաժեշտ միջամտության մասին նախապես իրազեկել հանրությանն ու մանրամասնորեն ներկայացնել դրանց անհրաժեշտությունն ու մասնագիտական հիմնավորումները:
«Մեր համաքաղաքացիներին պետք է նախապես տեղեկացնել վթարային ծառերի ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների մասին և գործընթացն ավարտին հասցնել մինչև տարեվերջ: Գործընթացում պարտադիր ներգրավեք նաև ոլորտի տարբեր մասնագետների, բնապահպանների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ընդ որում, նկատի ունեցեք, որ տվյալ աշխատանքներն անհրաժեշտ է օր առաջ սկսել, քանի որ խոսքը մեր համաքաղաքացիների անվտանգության մասին է. պետք է հնարավորին նվազեցնել ուժեղ քամիների դեպքում ծառերի տապալման դեպքերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության շրջանակում կոմունալ տնտեսության վարչության պետն էլ զեկուցել է, որ համաձայն Երևանի քաղաքապետի կողմից տրված հանձնարարականի, ԱԻՆ-ի հետ համատեղ գույքագրվել են մայրաքաղաքում առկա հրշեջ հիդրանտները և ուսումնասիրվել դրանց տեխնիկական վիճակը: Գույքագրման արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքում առկա է գործող 171 հրշեջ հիդրանտ, ևս 70 հիդրանտ էլ վերակառուցվել և վերագործարկվել է՝ այդպիսով գործող հիդրանտների քանակը հասցնելով 241-ի: Նաև զեկուցվել է, որ մինչև այս տարվա հուլիսի 1-ը կվերակառուցվի և կվերագործարկվի ևս 118 հրշեջ հիդրանտ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է քաղաքաշինական խոշոր ծրագրերի և բազմաբնակարան շենքերի կառուցման շինթույլտվությունների տրամադրման պարտադիր պայմանների մեջ ներառել նաև հրշեջ հիդրանտների առկայության պարտադիր պահանջը և ավարտական ակտերը տրամադրել բացառապես դրանց առկայության դեպքում: Հանձնարարվել է նաև այդ ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության տակ:
Նմանատիպ նյութեր
1022 դիտում
13:53 27-09-2016
Սեպտեմբերի 16-22-ը մայրաքաղաքում ծնվել է 510 երեխա
1220 դիտում
13:15 06-03-2019
Մայրաքաղաքում շուրջ 440 չորացած և վթարային ծառ կա. դրանք կհատվեն
Այս բաժնից
376 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
739 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս