Սեպտեմբերի 16-22-ը մայրաքաղաքում ծնվել է 510 երեխա
Սեպտմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 510 երեխա՝ 285 տղա, 225 աղջիկ:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 35020 քաղաքացի:
Այս մասին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։