Հայաստանում նախորդ տարի գույքագրվել է մոտ 506 կմ ճանապարհահատված
2025 թվականի ընթացքում ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից գույքագրվել և տեսաձայնագրվել են 505.818կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ։
«Չափագրվել են միջպետական նշանակության 65.768կմ, հանրապետական նշանակության 84.85կմ, տեղական նշանակության 355.2կմ ավտոմոբիլային ճանապարհներ։
Իրականացվել է դաշտային աշխատանքների ընթացքում հավաքագրված տվյալների ամփոփում և վերլուծություն, ինչպես նաև տվյալների շտեմարանի լրացում և վարում»,– հայտնում են Դեպարտամենտից՝ նշելով, որ գույքագրման աշխատանքները շարունակական բնույթ են կրում։