211652_close_icon
views-count93634 դիտում article-date 12:45 16-05-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Հադրութի առաջնագծից. ժամկետային զինծառայողն ու պաշտպանության բանակի սպան մեկ բռունցք դարձած անառիկ են պահում սահմանը

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ազերի ճիվաղների կողմից սանձազերծված պատերազմից հետո ժամկետային զինծառայողները, Արցախի պաշտպանության բանակի սպաները, իսկ հետո արդեն կամավորականները մեկ բռունցք դարձած ազերի բաշիբոզուկներին կարողացան ցույց տալ, որ ցանկացած ոտնձգություն Արցախի սահմանների նկատմամբ արժանի հակահարված կստանա: Բազմաթիվ հերոս առյուծ-տղերքի նման այս օրերին առաջնագիծն անառիկ են պահում նաև Հադրութում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայողն ու սպան: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Առաջին հերթին, դուխավորվում ու ամրապնդվում ենք, երբ իմանում ենք, որ ողջ հայությունը սարի նման կանգնած ա մեր թիկունքին: Սպաներից ու կամավորականներից շատ բան ենք սովորում, ովքեր 90-ական թվականներին հաղթանակներ պարգևած մարդիկ են»: Սպաներն էլ իրենց հերթին ասում էին. «Ամեն մի ժամկետային զինծառայող կարծես առյուծ լինի. իրար թև ու թիկունք տալով անառիկ են պահում առաջնագիծը, ինչի շնորհիվ էլ ազերիները իրենց բորենու հոգեբանությամբ չեն համարձակվում կտրուկ գործողություններ կատարել: Երևի զգացել են, որ ցանկացած նման տիպի հարձակում արժանի հակահարված է ստանալու»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+

Նմանատիպ նյութեր