211652_close_icon
views-count95677 դիտում article-date 20:45 23-06-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ՝ Արցախի Հադրութի զորամասից․ հաղթանակած բանակի զինվորն ու սպան անառիկ են պահում սահմանը

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի զորամասում ծառայություն կատարող ժամկետային զինծառայողները, Արցախի պաշտպանության բանակի սպաների հետ առաջնորդվում են հայտնի՝ «Մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար» սկզբունքով։ Զինվորները ֆոտոլրագրողի հետ զրույցում նույնիսկ կատակում էին ասելով՝ «Ամեն մեկս բացի մեր իսկական անունից ունենք նաև այլ անուններ․ հայտնի Դյումայի հերոսները լինենք՝ Աթոս, Պորտոս, Արամիս Դ՛ Արտանյան , նկատի ունենալով աշխարհահռչակ գրողի՝ «Երեք հրացանակիրները» վեպը։ Առաջնագծից զինվորները դիմում էին ժաղովրդին ասելով․ «Մենք ձեզ շատ կարոտում ենք ու հենց ձեր համար է, որ սպաների հետ պոստերը պինդ ենք պահում, քանի որ վստահ ենք, որ դուք էլ ողջ հայության հետ թիկունքն ենք ամուր պահում»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ մի զինվոր այսօր անակնկալի եկավ, երբ նրան կանչեցին Հադրութի զորամասի հրամանատարի մոտ և տեղեկացրերցին, որ նա մեկնում է, կարճաժամկետ արձակուրդ։ Զորամասի իրավաբանից արձակուրդային թերթիկը ստանալուց հետո նոր միայն իմացավ, որ տղա է ունեցել։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում 19-ամյա զինվորը հայտնեց, որ շտապում է տուն և որոշել է՝ տղայի անունը Գոռ է դնելու, ով լինելու է նաև արժանի զավակ՝ հայ զինվոր։ Զինվորները նշում էին նաև, որ ժողովուրդը չհավատա այն կեղծ տեղեկություններին, որ զինվորները ունեն սննդի, հագ ու կապի խնդիրներ, եթե կան կասկածողներ, ապա կարող են սոված վիճակով գան զորամաս, իսկ հետո խրամատներ, որտեղ կհագեցնեն իրենց քաղցը ու կիմանան, որ այդ տեղեկությունները կեղծ են։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիրքերի մեծ մասերում Արցախի նախագահ Բակո Սահակյանի և պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի կարգադրություններով՝ զորամասերի հրամանատարների հսկողությամբ կառուցվել և կառուցվում են քարե բաղնիքներ։ Զինվորներն էլ կատակում էին ասելով․ «Մի քանի բաղնիք սարքեցին, ու բացումը արեցին ավիցերները, ովքեր փոխանը հագներին լողացան»։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր