211652_close_icon
views-count4841 դիտում article-date 18:17 13-05-2016

Սիրո ալիքը Եվրատեսիլում

2006թ., Աթենք, Հունաստան: Հայաստանն իր առաջին մասնակցությունն է ունենում «Եվրատեսիլ» երգի մրցույթին և Անդրեի կատարմամբ հնչած «Without Your Love» երգի շնորհիվ զբաղեցնում պատվավոր 8–րդ հորիզոնականը՝ փառահեղ նորամուտ Եվրատեսիլի պես լայնամասշտաբ մրցույթում: Հետագա տարիների ընթացքում հայ երգիչներն ու երգչուհիները շարունակել են իրենց հաջողված ելույթները եվրոպական բեմերում, իսկ լավագույն արդյունքը գրանցվել է 2008թ.–ին և 2014թ.–ին, երբ Սիրուշոն և Արամ MP3–ը Եվրատեսիլում գրավեցին 4–րդ տեղը: 2016թ., Ստոկհոլմ, Շվեդիա: Հայաստանն արդեն իր հոբելյանական, թվով 10-րդ մասնակցությունն է ունենում Եվրատեսիլին: Երկիրը ներկայացնում է Իվետա Մուկուչյանը՝ «LoveWave» երգով: Մայիսի 10–ին կիսաեզրափակչում ունեցած շլացուցիչ ելույթի շնորհիվ տաղանդաշատ հայ երգչուհին պահպանում և բարելավում է հաղթանակ տանելու բոլոր հնարավորությունները՝ բարձր տրամադրությամբ մոտենալով մայիսի 14–ին կայանալիք եզրափակչին: Հայաստանի մրցակիցները, անշուշտ, նույնպես լուրջ մտադրություններով են ներկայացել Ստոկհոլմ: Այստեղ են ռուսաստանցի Սերգեյ Լազարևը, ով ընդհանրապես համարվում է հաղթելու ամենաիրական հավակնորդը և ում հաղթանակի համար TotoGaming բուքմեյքերական ընկերությունն առաջարկում է «1.5» գործակից, Ավստրալիայի դրոշի գույները պաշտպանող Դամի Իմը՝ հաղթանակի «5.5» գործակցով, Ուկրաինան ներկայացնող Ջամալան, ում հաղթելու հավանականությունը գնահատվում է «9» գործակցով: Այս բոլոր թվերի կողքին Իվետա Մուկուչյանի երգի հաղթանակի համար TotoGaming–ի առաջարկած «25»* գործակիցը, իհարկե, նրան գլխավոր ֆավորիտների շարքին չի դասում, սակայն իրական հաղթողը, այնուամենայնիվ, որոշվելու է մայիսի 14–ին: Այդ օրը «Էրիկսսոն–Գլոբի» բեմում Իվետան կանի ամեն ինչ, որպեսզի ունենա իրեն բնորոշ վստահ ելույթը՝ այս անգամ արդեն վերջինը և վճռականը, որը կարող է առաջին անգամ Եվրատեսիլի պատմության մեջ հաղթանակ բերել Հայաստանին: Ի վերջո ճշմարտությունը միշտ չէ, որ խոսում է թվերի լեզվով, այն կարող է խոսել նաև երգի հնչյուններով...

Նմանատիպ նյութեր