1507 դիտում
17:36 13-05-2016
Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել Նիդերլանդներում և ԱՄԷ-ում
[b]Նիդերլանդներ[/b]
Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 71-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին Հաագայում հավատարմագրված մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի, դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, ինչպես նաև Ուտրեխտի նահանգում Թագավորի հանձնակատարը, Ամերսֆորտի քաղաքապետը, Նիդերլանդների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները, պաշտոնյաներ, վետերաններ, ազգային համայնքների ներկայացուցիչներ:
«Կուդրիստ» համակենտրոնացման ճամբարի մոտ տեղադրված հուշարձանին ծաղկեզամբյուղներ տեղակայելուց հետո միջոցառման մասնակիցները շարժվեցին դեպի «Ռուստհոֆ» հուշահամալիր, որտեղ ամփոփված են խորհրդային 865 զինվորի աճյուններ:
Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, այդ թվում ՝ ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի և քաղաքային իշխանությունների ու հուշահամալիրի ղեկավարության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Խորհրդային զինվորների փառքի հուշարձանին և ծաղկեզամբյուղներ՝ Դաշնակից զորքերի օդաչուների հուշարձանին:
[b]
Արաբական Միացյալ Էմիրություններ[/b]
Մայիսի 9-ին Դուբայի «Մադինաթ Արենա» հյուրանոցում անցկացվեց Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 71-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին ԱՊՀ երկրների դեսպանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄԷ պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, շուրջ հինգ հարյուր հյուրեր։
Միջոցառման սկզբում կարճ ելույթներ ունեցան մասնակից երկրների դեսպանները՝ ներկայացնելով իրենց երկրների լուման Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակում:
Նմանատիպ նյութեր
1106 դիտում
20:29 12-05-2015
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Գերմանիայում
679 դիտում
12:14 19-05-2015
Ժնևում անցկացվել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»