1809 դիտում
20:44 11-05-2016
Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ավստրիայում, Բուլղարիայում և Լեհաստանում
Մայիսի 9-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցչությունների ողջ անձնակազմը, ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի գլխավորությամբ, իր մասնակցությունը բերեց Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված Վիեննայում անցկացված հանդիսավոր միջոցառումներին:
Դեսպան Կիրակոսյանը մասնակցեց Ավստրիայի դաշնային խորհրդարանում այդ առիթով հրավիրված խորհրդարանի հանդիսավոր նիստին, ապա Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը և քաղաքի կենտրոնում գտնվող խորհրդային զորքերի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողների մոտ տեղի ունեցած հիշատակի պաշտոնական արարողություններին, որոնց ներկա էին Ավստրիայի կառավարության անդամներ, պատգամավորներ, նախկին ԽՍՀՄ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, Ավստրիայում հավատարմագրված օտարերկրյա մյուս դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, վետերաններ, հայ և այլ համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Այնուհետև Վիեննայում ՌԴ դեսպանությունում կազմակերպվեց ընդունելություն՝ ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի, ազգային ճաշատեսակների ու ըմպելիքների մատուցմամբ:
[b]Բուլղարիա[/b]
Մայիսի 9-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սոֆիա և Պլովդիվ քաղաքներում մասնակցեց Հաղթանակի օրվան նվիրված մի շարք միջոցառումների:
Հանդիսավոր պայմաններում ծաղկեպսակներ զետեղվեցին Սոֆիայի քաղաքային այգում գտնվող Խորհրդային բանակի զինվորների հուշարձանի, Սոֆիայի եղբայրական գերեզմանատանը կանգնեցված հուշակոթողի և Պլովդիվ քաղաքի «Խորհրդային բանակի» հուշարձանի («Ալյոշա») մոտ:
Հանդիսություններին մասնակցեցին Բուլղարիայում հավատարմագրված մի շարք դեսպանությունների ղեկավարներ, դիվանագետներ, Բուլղարիայի քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայրենական պատերազմի վետերաններ:
Պլովդիվում կայացած միջոցառմանը մասնակցեցին նաև Պլովդիվում ՀՀ պատվո հյուպատոսը և հայ համայնքի ներկայացուցիչներ:
[b]Լեհաստան[/b]
Մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիստներից Վարշավայի ազատագրման համար զոհված Խորհրդային զինվորների հուշարձան-հուշահամալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում և ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 71-րդ տարեդարձին:
Միջոցառմանը մասնակցել է նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով դեսպանության անունից ծաղկեպսակ է դրել հուշարձանի և հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:
Նմանատիպ նյութեր
1106 դիտում
20:29 12-05-2015
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Գերմանիայում
682 դիտում
12:14 19-05-2015
Ժնևում անցկացվել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում
Այս բաժնից
1018 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր