4342 դիտում
13:12 13-05-2016
Համագյուղացու բարևին «ո՞վ ես, արա, հեռացիր այստեղից» արտահայտությունը ի՞նչ կռվի պատճառ է դարձել եւ ովքե՞ր ու ինչպե՞ս են հրազենի 24 կրակոցներից փրկվել
Ռուբեն Հակոբանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Գառնի գյուղում հանդիպելով համագյուղացի Մարզպետ Վարդանյանին և նրանից լսելով իրեն ուղղված «բարև» արտահայտությունը, արհամարհելով նրան և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով Մ. Վարդանյանի նկատմամբ՝ վերջինիս նսեմացնելու դիտավորությամբ իրեն ուղղված «բարևին» պատասխանել է՝ «ո՞վ ես, արա, հեռացիր այստեղից» արտահայտությամբ, որից հետո Մ. Վարդանյանի առաջարկով ուղևորվել է նույն գյուղում գտնվող գազալցակայանի շրջակայքը և դրսևորած կոպիտ և արհամարհական վարքի պարզաբանման նպատակով հանդիպել է դրանից վրդովված և վիրավորված Մ. Վարդանյանին և նրա ազգականներ Միքայել և Մեսրոպ Արտաշեսի Մկրտչյաններին, որի ընթացքում, շարունակելով բացահայտ ընդգծել իր գերազանցությունը ինչպես Մարզպետ Վարդանյանի, այնպես էլ մյուս ներկաների նկատմամբ, վիճաբանության է բռնվել վերջիններիս հետ, որը զուգորդվել է Մ. Վարդանյանի և Մ. Մկրտչյանի նկատմամբ բռնության գործադրմամբ, ապա չբավարարվելով և ներքին բավականություն չզգալով ստեղծված իրավիճակից՝ խուլիգանական դրդումներով, իր վարքով հակադրվելով ինչպես վերը թվարկված անձանց, այնպես էլ, ընդհանրապես, վարքագծի և մարդկանց միջև փոխհարաբերությունների հանրորեն ընդունված նորմերի դեմ, Մ. Վարդանյանին սպանելու այդ պահին ծագած դիտավորությամբ, հրազեն ձեռք բերելու նպատակով հեռացել է գազալցակայանի տարածքից և գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերել 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակող հրազեն, կարճ ժամանակ անց վերադարձել է նշված տարածք և ենթադրելով, որ Մ. Վարդանյանը գտնվում է տեղում կայանված վերջինիս պատկանող «HUNDAI SONАТА» մակնիշի ավտոմոբիլի սրահում, նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորւթյամբ այդ հրազենով կրակահերթեր է արձակել նշված ավտոմոբիլի ուղղությամբ՝ դրա վրա առաջացնելով թվով 24 հրազենային գնդակային թափանցող վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ այդ ժամանակահատվածում Մ. Վարդանյանը ավտոմեքենայի սրահում չի գտնվել և հեռացած է եղել գազալցակայանի տարածքից:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Արա Հայրապետյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ համագյուղացի Մարզպետ Աշոտի Վարդանյանին հանդիպելով և նրանից լսելով իրեն ուղղված «բարև» արտահայտությունը, արհամարհելով նրան և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով Մ. Վարդանյանի նկատմամբ, վերջինիս նսեմացնելու դիտավորությամբ իրեն ուղղված բարև արտահայտությանը պատասխանել է՝ «ո՞վ ես, արա, հեռացիր այստեղից» արտահայտությամբ, որից հետո Մ. Վարդանյանի առաջարկով ուղևորվել է նույն գյուղում գտնվող գազալցակայանի շրջակայքը և դրսևորած կոպիտ և արհամարհական վարքի պարզաբանման նպատակով հանդիպել է դրանից վրդովված և վիրավորված Մ. Վարդանյանին և նրա ազգականներ Միքայել և Մեսրոպ Արտաշեսի Մկրտչյաններին, որի ընթացքում, շարունակելով բացահայտ ընդգծել իր գերազանցությունը ինչպես Մարզպետ Վարդանյանի, այնպես էլ մյուս ներկաների նկատմամբ, վիճաբանության է բռնվել վերջիններիս հետ, որը զուգորդվել է Մ. Վարդանյանի և Մ. Մկրտչյանի նկատմամբ բռնության գործադրմամբ, ապա չբավարարվելով և ներքին բավականություն չզգալով ստեղծված իրավիճակից՝ խուլիգանական դրդումներով, իր վարքով հակադրվելով ինչպես վերը թվարկված անձանց, այնպես էլ, ընդհանրապես, վարքագծի և մարդկանց միջև փոխհարաբերությունների հանրորեն ընդունված նորմերի դեմ, Մ. Վարդանյանին սպանելու այդ պահին ծագած դիտավորությամբ, հրազեն ձեռք բերելու նպատակով հեռացել է գազալցակայանի տարածքից և գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերել 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ կրակող հրազեն, կարճ ժամանակ անց վերադարձել է նշված տարածք և ենթադրելով, որ Մ. Վարդանյանը գտնվում է տեղում կայանված վերջինիս պատկանող «HUNDAI SONАТА» մակնիշի 77 DQ 770 հաշվառման -համարանիշի ավտոմոբիլի սրահում, նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորւթյամբ այդ հրազենով կրակահերթեր է արձակել նշված ավտոմոբիլի ուղղությամբ դրա վրա առաջացնելով թվով 24 հրազենային գնդակային թափանցող վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ այդ ժամանակահատվածում Մ. Վարդանյանը ավտոմեքենայի սրահում չի գտնվել և հեռացած է եղել գազալցակայանի տարածքից:
Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով եւ եւ 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է գրավը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
859 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
811 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1225 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի