211652_close_icon
views-count1487 դիտում article-date 12:19 13-05-2016

Ավարտին են մոտենում «ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության» մրցումները

ՀՀ ԱԺ գավաթի խաղարկությանը մասնակցում են ՀՀ և ԼՂՀ դպրոցների 1-6-րդ դասարանների աշակերտները: Մրցումներն անցկացվում են 4 փուլով: Երևանի վարչական շրջանների հաղթող թիմերը ներկայում մասնակցում են քաղաքային փուլին: 1-3- րդ դասարանների թիմերի ծրագրում ներառված են վազք, թենիսի գնդակի նետում, հեռացատկ տեղից, ձգումներ կախ դրությունից, ձեռքի ծալումներ և ուղղումներ, պառկած հենադրությունից մրցաձևերը, իսկ 4-6 -րդ դասարանցիների ծրագրում` տարբեր մրցատարածությունների վազք, հեռացատկ թափավազքից, ձգումներ կախ դրությունից, ձեռքի ծալումներ և ուղղումներ` պառկած հենադրությունից մարզանստարանին, թենիսի գնդակի նետում և փոխանցումավազք: Քաղաքային փուլի լավագույններն ուժերը կչափեն հանրապետական փուլում, որը կմեկնարկի աշնանը:

Նմանատիպ նյութեր