Դորտմունդի «Բորուսիան» ներկայացրել է հաջորդ մրցաշրջանում տնային խաղազգեստը
Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես ներկայացրել է նոր տնային մարզազգեստը հաջորդ մրցաշրջանի համար:
Մարզաշապիկները լինելու են ավանդական սև-դեղին գույներով: Նոր մարզազգեստի հիմնական տարբերությունը նեղ ուղղահայաց գծերն են: Դարպասապահի համազգեստը սև գույնի է:
«Բորուսիայի» տեխնիկական հովանավորը հանդիսանում է Puma ընկերությունը: