12584 դիտում
09:23 12-05-2016
Դրանք մարդ չեն, դրանք առարկա են կամ իր. Վիտալի Բալասանյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի Հերոս, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը մշտապես համարվել է այն գեներալներից, որին ոչինչ երբևէ չի կաշկանդել իրերն իրենց անունով կոչել։ Գեներալը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ներկայացրեց քառօրյա պատերազմի վեր հանած խնդիրները։
«Ես՝ որպես զինվորականի մտածելակերպ ունեցող կարծում եմ, որ չպետք է թույլ տայինք Ադրբեջանն այդքան վեր-վեր թռներ։ Թող ինձ բոլորը ճիշտ հասկանան, ռազմական և քաղաքական իշխանությունը լուրջ պրոբլեմներ ունի։ Պետք է բեկումնային փոփոխություններ անել։ Պետք է մենք տեխնիկապես հագեցնենք մեր պետության սահմանները։ Նախ պետք է մեր սահմանների ֆիզիկական անվտանգության հարցը լուծենք, եթե մեր սահմաններն ամրացված չեն, նոր մանկապարտեզներ ունենալն անիմաստ է»,– ասել է Արցախի Հերոս Վ. Բալասանյանը։
Նրա կարծիքով երկարատև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է թշնամուն լռեցնել։ «Եթե մենք չենք հարձակվել, ուրեմն մեկ ամսից նորից են կրակելու։ Նորից էլի մի թիզ հող կվերցնի, նորից Պուտինը կզանգի, կասի՝ մի երկու օր սպասեցեք, նորից ինքը կուժեղանա, և այսպես թիզ-թիզ հողերը գրավելով՝ կգա, կհասնի Երևան։ Սա սխալ է ու շատ վտանգավոր։ Պետք է համարժեք պատասխան տալ»,– հավելել է Բալասանյանը։ Իսկ ինչ վերաբերում է կոռումպացված պաշտոնյաներին, ապա նրանց վերաբերյալ գեներալի գնահատականն այսպիսինն է. «Եթե էդ մարդիկ իսկապես զինվորի արյունով հաց կամ գումար են վաստակել, դրանք մարդ չեն, դրանք առարկա են կամ իր են։ Մենք պետք է համապատասխան օրենքով պատժենք, ոչ թե կաբինետից ազատենք, հետո գնանք, ասենք, որ պաշտպանության նախարարը լրատվամիջոցներով հայտարարում է, որ կադրային ռեֆորմներ են ուզում անել և այլն։ Ինձ համար դրանք անընդունելի են»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10078 դիտում
10:05 21-07-2017
Նախագահական մոդելը պատերազմող երկրի համար միանշանակ ճիշտ է. Վիտալի Բալասանյան. «Ժողովուրդ»
6358 դիտում
15:16 15-03-2019
Վիտալի Բալասանյան. Արցախն ունի առաջարկություն. այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր». Aysor.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27729 դիտում
22:34 31-08-2019
Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են. Aravot.am
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»