211652_close_icon
views-count11040 դիտում article-date 20:37 11-05-2016

Բրյուսովը կոծկում է իր օրինազանցությունները

Ժամանակն անցնում է, իսկ Բրյուսովի Անվան Պետական Լեզվաբանական Համալսարանի ռեկտորատից այդպես էլ որևէ արձագանք չկա իր ուսանողուհու մոր՝ լրագրող Մարգարիտ Դավթյանի բարձրացրած հարց- բողոքին՝ դստեր ԲՈՒՀ-ից անօրինական հեռացման խնդրի վերաբերյալ: Հիշեցնեմ, խոսքը օտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհի Լիանա Դավթյանին լիազորությունների չարաշահմամբ փաստաթուղթ տրամադրելու մասին է, որը կոծկելու համար էլ երեխան հեռացվել է ինստիտուտից: Նախորդ շաբաթ ուսանողուհու մայրը հանդես եկավ մամուլի ասուլիսով, ներկայացնելով բոլոր մանրամասները: Մեր տվյալներով անցյալ հինգշաբթի Մարգարիտ Դավթյանն անձամբ հանդիպել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին մեկ անգամ ևս ներկայացնելու խնդիրն: Նախարարը զրուցի ընթացքում բացահայտել է, որ ԲՈւՀ-ի ներկայացուցիչներն իրեն չեն իրազեկել ուսանողուհու մայիս ամսին վերադարձի հանգամանքը, և տեսնելով, որ ակնհայտորեն ԲՈՒՀ-ը շարունակաբար կողմնակալ տեղեկություններ է ներկայացնում իրեն, խոստացել է վերանայել գործն անձամբ՝ պատժելով մեղավորներին: Մեզ հետ զրույցում Մարգարիտ Դավթյանը նշեց, որ դա վերջին հանդիպումն է եղել այս թեմայով և այլևս ոչ մի տեղաշարժ: - Համենայն դեպս, ըստ մասնագետների գնահատականի, փաստաթուղթն ունի իրավաբանական ուժ և դատարանը դա անտեսել չի կարող: Դուստրս, ԲՈՒՀ-ի ռեկտորին ուղված իր բաց նամակով արդեն դիմել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Ուստի, եթե ԲՈՒՀ-ը մոտ օրերս չեղյալ չհայտարարի երեխայի հեռացման իր որոշումը և չթույլատրի մասնակցել ընթացիք քննություններին, ապա բողոքը այլևս կքննարկվի դատարանում, ոչ միայն ուսանողուհու իրավունքների վերականգնման, այլ մեր բարոյահոգեբանական, կորցրած ժամանակի ու վճարումների վնասի լիարժեք փոխհատուցման պահանջով: Այսպես եզրափակեց իր խոսքը մեր գործընկերուհին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր