48462 դիտում
14:19 23-11-2015
Խաչատրյանների ընտանիքը օգնության ձեռք է մեկնում սոցիալապես ծանր վիճակում գտնվող, հակառակորդի գնդակից վիրավորված 18-ամյա զինվորի ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նոյեմբերի 21-ին նյութ էր հրապարակել 18-ամյա զինծառայող Արման Ստեփանյանի ու նրա ընտանիքի սոցիալական իրավիճակի վերաբերյալ, այն զինվորի, ով հակառակորդի կողմից հրազենային վնասվածք էր ստացել և տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ:
Տեղեկացրել էինք, որ նրա ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում և խնդրել էինք մարդկանց հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեին Արմանին ու նրա մորը՝ տիկին Արմանուշին:
Այսօր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ցանկանում է իր ընտանիքի կողմից Արմանին ու նրա մայրիկին փոխանցել 1000 ԱՄՆ դոլար: Նրանք հրաժարվում էին հայտնել իրենց տվյալները՝ ասելով, որ իրենց ընտանիքի համար թանկ է ամեն մի զինվոր և օգնության ձեռք են մեկնում ոչ թե գովազդելու համար իրենց, այլ ցանկանում են, որպեսզի բոլոր զինվորներն անվտանգ ծառայեն, անվտանգ վերադառնան իրենց ընտանիքներ և Արմանին ու վիրավոր բոլոր զինվորներին ցանկանում են շուտափույթ ապաքինում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այդ ընտանիքը Երևանում բնակվող Խաչատրյանների ընտանիքն է և գումարը զինվորի ընտանիքին փոխանցում է ընտանիքի անդամը՝ Կարեն Խաչատրյանը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/11/21/70954/]հայտնել [/url]էինք, ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի գնդակից 4 ընկերներին կորցրած 18-ամյա Արման Ստեփանյանը ոտքից վիրավորում էր ստացել: Բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը: Նա այսօր էլ տնային պայմաններում է բուժում ստանում, բայց ոչ միայն տուն չունի, այլեւ այնպիսի սոցիալական ծանր պայմաններում է ապրում, որ մայր եւ որդի գոյատեւման խնդիր ունեն: Ստեղծված իրավիճակը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հուզված ներկայացրել էր ԼՂՀ ժամկետային զինծառայող, 18-ամյա Արման Ստեփանյանի մայրը՝ 52-ամյա Արմանուշ Սիմոնյանը:
Նա պատմել էր, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին թշնամու կողմից TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել էին 4 զինծառայողներ և կային նաև վիրավորներ: Վիրավորներից մեկն էլ Ա. Ստեփանյանն է, ով ձախ ոտքից մինչև ծունկը վիրավորվել էր և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել էր Երևանի Մուրացանի անվան զինվորական հոսպիտալ:
Ներկայացրել էինք, որ Արմանը գտնվում է ժամանակավոր արձակուրդում՝ տանը, որպեսզի ստանա բուժում: Մայրը՝ Ա. Սիմոնյանը, 3-րդ կարգի հաշմանդամ է, իսկ ամուսինը մահացել է 2005 թվականին: Մայր և որդի բնակվում են Կոտայքի մարզի Զովունի գյուղի 21 փողոցում, թիվ 23 վագոն տնակում: Նշված տնակը իրենցը չէ, այլ մի բարի մարդ տվել է, որպեսզի ժամանակավոր բնակվեն: Ընտանիքը ծայրահեղ ծանր վիճակում է, մայրը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ որդուն դժվար պայմաններում է մեծացրել. «Ուրախ գնաց բանակ՝ այն հույսով, որ վերադառնա, աշխատի, ընտանիք կազմի, բայց տեղի ունեցավ դժբախտություն. թշնամու արձակած հրթիռից զոհվեցին հայրենիքը պաշտպանող երիտասարդ զինվորներ, իսկ որդիս ստացավ ծանր վնասվածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
31815 դիտում
18:01 28-11-2015
Հակառակորդի գնդակից վիրավորված 18-ամյա զինվորի ընտանիքին օգնության ձեռք են մեկնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ