Թոմ Հենքս. Մրցաշրջանի սկզբում ես 100 ֆունտ էի դրել ԱՊԼ-ում «Լեսթերի» չեմպիոնության վրա. տեսանյութ
Հանրահայտ հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը հայտնել է, որ մրցաշրջանի սկզբում «Լեսթերի» հաղթանակի վրա 100 ֆունտ է դրել:
«Մրցաշրջանի սկզբում ես 100 ֆունտ էի դրել ԱՊԼ-ում «Լեսթերի» չեմպիոնության վրա: Կարծում եմ, իմ մոտ ամեն ինչ հաջող է:
Արդյո՞ք դա ճիշտ է:Միգուցե, խաղադրույք եմ կատարել, իսկ միգուցե` և ոչ: Կարծում եմ, նա, ով 25 ֆունտ է դրել, կարող է միլիոնատեր դառնալ», ասել է Հենքսը:
Նշենք, որ ամերիկացի դերասանը Անգլիայում երկրպագում է «Ասթոն Վիլլային», որը ներկայումս զբաղեցնում է Անգլիայի առաջնության վերջին հորիզոնականը և հաջորդ մրցաշրջանը կսկսի 2-րդ լիգայում: