1975 թվականի այս օրը ծնվել է Էնրիկե Իգլեսիասը
Վաղ տարիքից Էնրիկեն երազել է երգչի կարիերայի մասին և մանկուց գրել է բանաստեղծություններ, որոնք պիտի դառնային երգերի բառեր, սակայն հոր ճնշման ներքո ընդունվել է Մայամիի Համալսարան, բիզնեսի ֆակուլտետ։
1994 թվականին Էնրիկեն թողնում է ուսումը և պայմանագիր է կնքում FonoMusic-ի հետ։
Երաժշտի իր կարիերան սկսում է Էնրիկե Մարտինեզ անվան ներքո։ Իսկ 1995 թվականին ստեղծվում է նրա, որպես Իգլեսիաս առաջին սինգլ «Si Tu Te Vas»-ը։
Նույն թվականի նոյեմբերի 21-ին թողարկում է իր առաջին «Enrique Iglesias» ալբոմը։
Նրա սկավառակների վաճառքի ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 100 միլիոն։
Իր կարիերայի ընթացքում թողարկել է ավելի քան 40 սինգլ, և 10 ալբոմ, որոնք 116 անգամ դարձել են պլատինե, 227 անգամ՝ ոսկե։