Ծնվել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Հրաչ Գալստյանի առաջնեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Լուսաբացին ծնվել է թշնամու գնդակից ապրիլի 3-ին զոհված 25-ամյա Հրաչ Գալստյանի դուստրը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը: 
Միաժամանակ նշեց, որ քիչ առաջ են մարզպետի հետ վերադարձել հիվադանոցից. գնացել են Հրաչի կնոջը՝ Անուշին եւ փոքրիկին տեսակցելու: Փոքրիկին Հրաչի ցանկությամբ Անահիտ են անվանակոչել:
Լուսանկարները՝ Խաչատուր Գևորգյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

