211652_close_icon
views-count7392 դիտում article-date 22:50 30-04-2021

«Տղաս ո՜նց կցնծար հիմա». հերոսաբար զոհված Հրայրի մահից 6 ամիս անց ծնվել է նրա առաջնեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Armeniasputnik.am

Armeniasputnik.am-ը գրում է. Ապրիլի 26-ին Եգանյանների ընտանիքում լացն ու ուրախությունն իրար էին խառնվել` ծնվել էր պատերազմում զոհված Հրայր Եգանյանի առաջնեկը։ Պատերազմ մեկնելիս Հրայրն արդեն գիտեր` երեխայի են սպասում, սակայն սեռը դեռ պարզ չէր։ Ասել էր` եթե տղա լինի Նարեկ, իսկ աղջկա դեպքում Նարե պիտի անվանակոչեն. հոր կամքով էլ նորածնին Նարեկ են կոչել։

Հրայրենց տանն ենք. հյուրասենյակի սեղանին շոկոլադ և խմիչք է դրված, ուղիղ դրա դիմաց Հրայրի` շրջանակի մեջ դրված նկարն է` առջևում վառվող մոմեր։ Հրայրի մայրը` տիկին Շուշանը, բացատրում է` թոռնիկի ծննդյան կապակցությամբ մի փոքր մաղարիչ են արել։ Տիկին Շուշանը դեռ զննում է տղայի հուշ–անկյունը, և ասում, որ որդու զոհվելուց հետո այդ տանն այլևս չի ապրում` փոքր տղայի տուն է տեղափոխվել։

«Այստեղ ամեն ինչ որդուս է հիշեցնում, իսկ ես չեմ հարմարվում նրա բացակայությանը»,–արցունքոտ աչքերով ասում է Հրայրի մայրն ու շատ արագ հավաքում իրեն. «Ես ուժեղ կին եմ, ամուր եմ, բան չկա»։

Տիկին Շուշանը պատմում է` պատերազմը սկսվելու պահից որդին շատ անհանգիստ էր և որոշել էր կամավորագրվել։ Երբ մայրն ասել է`գուցե սպասի մինչև ծանուցում ուղարկեն, Հրայրը սրտնեղել է. «Ամոթ է, 18 տարեկան տղերքն են զոհվում, ծանուցագրի՞ եմ սպասելու»։ Հրայրը մորից ծածուկ կամավորագրվել էր հոկտեմբերի 1-ին նրան կանչել են զինկոմիսարիատ։

Մանրամասներն՝  այստեղ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր