211652_close_icon

Մարդու առաջին թռիչքը տևել է ընդամենը 12 վայրկյան

views-count4616 դիտում article-date 22:51 06-05-2016
Թռչող սարքերի առաջին գծագրերը հայտնաբերվել են Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ, քանդակագործ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում։ Նրանից հետո շատ ու շատ գյուտարարներ են զբաղվել թռչող ապարատներ ստեղծելով, ոմանք նաև նմանակում էին թռչուններին. մարմնին թևեր հարմարեցնելով` ուզում էին օդ բարձրանալ։ Բայց մարդը երկինք ճախրեց ոչ թե մկանների, այլ բանականության ուժով։ XIX դարի վերջին կատարելագործված ներքին այրման շարժիչները հնարավորություն տվեցին ստեղծել նաև թեթև և բավականաչափ հզոր ավիացիոն շարժիչ։ 1903 թ-ի դեկտեմբերի 17-ին օդ բարձրացավ կերոսինով աշխատող շարժիչով` ամերիկացի Օրվիլ և Ուիլբեր Ռայթ եղբայրների կառուցած «Ֆլայեր» («Սավառնակ») ինքնաթիռն ու անցավ 35 մ ճանապարհ։ Թեև մարդու առաջին թռիչքը տևեց ընդամենը 12 վայրկյան, սակայն դա արդեն իսկական թռիչք էր։

Նմանատիպ նյութեր