Պերուում ոստիկանությունը կոկաին տեղափոխող ինքնաթիռ է խփել. տեսանյութ
Պերուի ոստիկանությունը Բոլիվիայից օդ բարձրացած փոքր շարժիչով ինքնաթիռ է խփել, որը կոկաին էր փոխադրում, հաղորդում է The Daily Mail-ը:
Ըստ տեղեկությունների՝ վայր ընկած ինքնաթիռի անձնակազմի անդամները իրավապահներին դիմադրություն են ցույց տվել, ինչի ժամանակ 58-ամյա բոլիվիացի օդաչուն ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:
Նրա համախոհը, ով, ենթադրաբար, մեքսիկացի է, փախուստի է դիմել և չնայած փոխհրաձգությանը, հանցագործներին հաջողվել է շուրջ 200 կմ թմրանյութը թաքցնել ոստիկանությունից:
Ինքնաթիռում հայտնաբերվել է ևս 70 կգ կոկաին: