46228 դիտում
13:03 27-07-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերթական անգամ այցելում է Տավուշի մարզ. նա լինելու է Արցախյան քառօրյա պատերազմում զոհված հերոսի ընտանիքի համար կառուցվող տան շինհրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 27-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով մեկնելու է Տավուշի մարզ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետն այցելելու է Իջևան քաղաքում Սահակյանների բազմանդամ ընտանիքին, այնուհետև Ազատամուտ գյուղում ծանոթանալու է կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին:
Վարչապետը լինելու է նաև Նոյեմբերյանի տարածաշրջանում, որտեղ Բաղանիս գյուղում ծանոթանալու է խմելու ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներին:
Այնուհետև վարչապետն այցելելու է Զորական գյուղ, որտեղ ծանոթանալու է Արցախյան քառօրյա պատերազմում զոհված Գարիկ Մովսիսյանի ընտանիքի համար կառուցվող բնակարանի շինարարական աշխատանքներին:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գ. Մովսիսյանի ընտանիքին ամիսներ առաջ այցելած վարչապետը, տեսնելով նրա ընտանեկան պայմանները, հանձն էր առել, որ կառավարության և անձամբ իր կողմից նոր բնակարան է կառուցվելու հերոսի ընտանիքի համար և հայտնել էր նաև, որ հերոսի եղբայրը, երբ ամուսնանա, ինքը պատրաստակամ է դառնալ նրա կնքահայրը:
Վարչապետն այցելելու է նաև Այրումի «Միրգ» պահածոների արտադրամաս, որտեղ ծանոթանալու է արտադրամասի գործունեությանը, այնուհետև ժամանելու է Պտղավանի ընկուզենու այգի, որտեղ ծանոթանալու է այգիների հիմնման ծրագրին:
Վարչապետին ուղեկցում են Տարածքային կառավարման և գյուղատնտեսության նախարարության նախարարներ Դավիթ Լոքյանն ու Սերգո Կարապետյանը:
Ինչպես ավելի վաղ Զորականից [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/04/84264/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 4-ին ՀՀ վարչապետն այցելել էր Տավուշի մարզի Զորական գյուղ:
Նա եղել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զոհված 19-ամյա Գարիկ Մովսիսյանի տանը:
Հ. Աբրահամյանը զրույց էր ունեցել հերոս զինվորի ծնողների և ավագ եղբոր` 27-ամյա Վլադիմիր Մովսիսյանի հետ, որից հետո վարչապետը խոստացավ, որ իր կողմից կհիմնանորոգվի հերոսի հայրական տունը, իսկ ավագ եղբայրն էլ եթե ամուսնանա, ապա ինքը կդառնա նրա հարսանիքի քավորը:
Հերոս զինվորի ծնողները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Անակնկալի ենք եկել վարչապետի այցից: Ճիշտ է` կորցրել ենք մեր թառլան բալին, բայց գիտենք, որ նա մահացել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս: Խոնարհվում ենք ոչ միայն նրա առաջ, այլև մյուս նահատակված քաջորդիների առաջ: Մենք շնորհակալ ենք նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից, Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստյանից, մեր գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանից և գյուղի ողջ ժողովրդից, ովքեր այս ծանր օրերին մեր կողքին են:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/02/84058/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 2-ին, Տավուշի մարզի Զորական գյուղում կայացավ Լեռնային Ղարաբաղում զոհված 19-ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանի հուղարկավորությունը: Նա շուրջ մեկ տարի էր ծառայել բանակում:
Արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, հոգևորականներ, բարձրաստճան զինվորականներ, դպրոցի աշակերտներ, տեղի և հարևան գյուղերի մեծ թվով բնակիչներ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 213+
213+