Ավստրիական ակումբի խաղացողը որակազրկվել է 70 խաղով
Ավստրիական «Ռում» ակումբի թուրք կիսապաշտպան Իսլամ Գյունդուզը մրցավարին հարվածելու համար Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի կողմից որակազրկվել է 70 խաղով և տուգանվել է257 հազար եվրոյով:
«Ինսբրուկ»-ի հետ կայացած խաղի ժամանակ մրցավարը կարմիր քարտը է ցույց տվել 26-ամյա խաղացողին, իսկ վերջինս չհամաձայնվելով կայացված որոշման հետ, գլխով հարվածել է մրցավարի կրծքավանդակին: Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց: