Էշլի Քոուլը կես րոպեում 2 դեղին քարտ է ստացել և հեռացվել խաղադաշտից. տեսանյութ
«Լոս-Անջելես Գալաքսի» թիմի պաշտպան Էշլի Քոուլը ամերիկյան MLS-ի առաջնությունում «Սպորտինգ Կանզաս-Սիթիի» հետ խաղում (1:1) հեռացվել է խաղադաշտից:
Առաջին զգուշացումը Քոուլը 68-րդ րոպեին ստացել է ժամանակը ձգձգելու համար: Իսկ 32 վայրկյան անց 35-ամյա պաշտպանը մրցակցի խաղացողի նկատմամբ խախտում անելու համար երկրորդ դեղինն է ստացել և հեռացվել խաղադաշտից:
Հիշեցնենք, որ Քոուլը հունվարի վերջում «Լոս-Անջելես Գալաքսի» էր տեղափոխվել իտալական «Ռոմայից»: