2936 դիտում
21:12 18-09-2020
ՊՆ-ն հորդորում է մինչև հայտարարված կարանտինի ավարտը չդիմել՝ զորամասերում նկարահանումներ իրականացնելու համար
ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար դիմումներ ստանալ լրատվամիջոցներից և կազմակերպություններից՝ զինված ուժերի զորամասերում հարցազրույցներ և նկարահանումներ իրականացնելու վերաբերյալ։
Ընդ որում՝ արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր։ Այս մասին հայտարարություն է տարածել ՊՆ-ն։
«Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, զինված ուժերում գործում են մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելված են այցելությունները զորամասեր, զինվորական հաստատություններ, կառույցներ։
Սահմանափակումը գործում է նաև լրատվամիջոցների համար։
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է մինչև հայտարարված կարանտինի ավարտը (2021թ․ հունվարի 11-ը) չդիմել նկարահանումների իրականացման համար և ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ։
Նմանատիպ նյութեր
21443 դիտում
13:59 02-05-2016
Ֆրանսիացի լրագրողն ահաբեկիչ ձևանալով՝ 3 ամիս «Իսլամական պետության» ճամբարում նկարահանումներ է արել
Այս բաժնից
619 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
829 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
844 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են