211652_close_icon
views-count379 դիտում article-date 23:55 24-03-2026

Արտառոց դեպք Իտալիայում. որակազրկված մարզիչը մարզադաշտ է մտել՝ ձևանալով քահանա․ Armsport

Իտալական ֆուտբոլի 9-րդ դիվիզիոնում զավեշտալի և արտառոց միջադեպ է գրանցվել։ Տարածաշրջանային առաջնության «Գալյանյանո» — «Ունիոն Մուլացանո» հանդիպման ժամանակ հյուրերի գլխավոր մարզիչ Մատեո Չիչերին, որը որակազրկված էր և իրավունք չուներ ներկա գտնվելու խաղին, գտել է արգելքը շրջանցելու աներևակայելի տարբերակ։

Իտալացի մասնագետը հագել է քահանայի հագուստ և հոգևորականի տեսքով կարողացել է շրջանցել անվտանգության աշխատակիցներին ու մուտք գործել մարզադաշտ։

Սակայն մարզչի խորամանկությունը երկար չի տևել, և նրա ինքնությունը շուտով բացահայտվել է։ Այժմ կեղծ «քահանան» հայտնվել է կարգապահական կոմիտեի ուշադրության կենտրոնում և կենթարկվի լրացուցիչ խիստ պատժամիջոցների։

Ընդ որում, նրան տույժ է սպառնում ոչ միայն մարզադաշտ ապօրինի մուտք գործելու, այլև հանդիպման ընթացքում մրցակցի նկատմամբ ագրեսիվ վարքագիծ դրսևորելու համար։
 

Նմանատիպ նյութեր