211652_close_icon
views-count27738 դիտում article-date 19:35 01-05-2016

Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Лада-ն ու Mercedes-ը.կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16 : 30-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 15-րդ կմ-ի հատվածում՝ Մուսալեռ գյուղի մոտ բախվել են Лада մակնիշի 63 UO 864 համարանիշի և Mercedes մակնիշի 24 UM 444 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը տապալել է էլեկտրասյունը և հարվածել Արևաշատ գյուղի ճանապարհային ցուցանակին: Վթարի հետևանքով Лада- ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գխավորությամբ : Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ Մարատ Շահբազյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է վարորդների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր