4814 դիտում
10:36 30-04-2016
Էդվարդ Նալբանդյանի ճոխ թռիչքն ու քիվերը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է թանկ կամ բիզնես դասի ավիատոմսերից օգտվելու սովորություն ունի նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ մարտի 27–30֊ը Երևան-Փարիզ-Ժնև–Լոնդոն-Վաշինգտոն մեկ բիզնես դասի համար ԱԳՆ-ն «Ատլանտիս տուր–4+1» ընկերությանը վճարել է 3 մլն 579 հազար 578 դրամ կամ 7300 դոլար։ Իսկ նույն չվերթի արդեն էկոնոմ դասի մեկ ավիատոմսի համար վճարվել է մոտ երեք անգամ ավելի քիչ՝ 1 մլն 198 հազար դրամ։ Ամենայն հավանականությամբ բիզնես դասի տոմսը գնվել է Նալբանդյանի, իսկ էկոնոմ դասինը նրան ուղեկցող ԱԳՆ որևէ պաշտոնյայի համար։ Ստացվում է, որ այդ ողջ ճանապարհին նախարարը վայելել է լիակատար հարմարավետություն և չի շփվել օդանավի հետին նստատեղերից մեկում նստած իր ենթակայի հետ։ Բայց խնդիրն այն է, որ ԱԳՆ-ն միայն այդ 2 ավիատոմսի համար վճարել է մոտ 10.000 դոլար։ Իսկ այս չվերթից ընդամենը օրեր հետո Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ հայկական բանակը կռվում Է 80-ականների զենքով։
Համեմատության համար նշենք նաև, որ անցած տարվա սեպտեմբերին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստին մասնակցելու համար Երևանից Գրոդնո մեկնելու համար վարձել էր վրացական «Ջորջիան Էյրվեյս» ավիաընկերությանը պատկանող «Գոլֆստրիմ-450» մակնիշի ինքնաթիռը, որի ծառայության համար վճարել է 13 միլիոն 166 հազար 800 դրամին համարժեք դոլար (27 հազար 430 դոլար)։ Ընդ որում, վրացական ավիաընկերությունը տարել, մեկ օր սպասել և վերադարձրել է մերոնց հայրենիք։
Ավելացնենք նաև, որ ապրիլյան այն օրերին, երբ ղարաբաղաադրբեջանական սահմանին թեժ մարտեր էին գնում, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը զբաղված էր իր նոր տարածքների ներքին հարդարմամբ։ Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ պատերազմական ամենաթեժ օրերին ապրիլի 4-ին, ԱԳՆ-ն պայմանագիր է կնքել «Անի դիզայն» ընկերության հետ, որ 8,5 միլիոն դրամով գնի մոտ 650 մետր վարագույր ու 40 մետր վարագույրի քիվեր։ Հիշեցնենք, որ ԱԳՆ-ն մի քանի այլ նախարարությունների հետ միասին վերջերս տեղավախվեց Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող կառավարության նոր շենքը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2475 դիտում
10:10 14-10-2015
Կառավարությունը, չնայած բյուջեի սղությանը և տնտեսական աճի անկմանը, շարունակում է ճոխ-ճոխ ծախսեր անել. «Առավոտ»
3329 դիտում
08:33 16-12-2015
Հայկական «էլիտայի» ճոխ մոլորությունը. «Ժամանակ»
4650 դիտում
10:10 13-05-2016
Տեղեկանք կներկայացնե՞ք, թե ինչ փողով եք կառուցում ճոխ դղյակները, օֆշորում ինչքան փող ունեք. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1039 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1258 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»