211652_close_icon
views-count31285 դիտում article-date 23:39 29-04-2016

ԼՂՀ ոստիկանության պետի հանձնարարականով կազմավորված մարտական գումարտակը պատրաստ է ապահովելու մեր սահմանների անառիկությունը

Գոյամարտի տարիներին Արցախի միլիցիան կանգնեց ժողովրդի կողքին և միասնական պայքար մղեց մեր հայրենիքի ազատության համար: Ցավոք, միլիցիայի չորս տասնյակից ավելի ծառայողներ մարտիրոսվեցին՝ այդպես էլ չտեսնելով իրենց երազած հայրենիքի ազատությունը: ՈՒ չնայած, մեր հերոս տղաների արյան գնով հաջողվեց ստեղծել պետականություն, սակայն, բոլորս էլ գիտակցում ենք, որ վերջնական հաղթանակի համար դեռևս ճանապարհ ունենք անցնելու: Ապրիլյան քառօրյա պատերազմը ոտքի հանեց ոչ միայն Արցախի և Հայաստանի բնակչությանը, այլև աշխարհասփյուռ հայությանը: Ոստիկանությունը իրավակարգի զինվոր լինելուց բացի՝ առաջին հերթին հայրենյանց պաշտպան է: ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հանձնարարականով` ոստիկանությունում կազմավորվել է մարտական գումարտակ՝ յուրաքանչյուր վայրկյան պատրաստ մեկնելու առաջնագիծ՝ պաշտպանության բանակի և աշխարհազորայինների հետ ուս-ուսի պայքարելու մեր ժողովրդի և պետականության անվտանգության ապահովման համար: Սույն թվականի ապրիլի 20-ին մարտական գումարտակը ոստիկանության բակում շարվել էր տողանի: ԼՂՀ ոստիկանության պետը, հարգանքի տուրք մատուցելով մարտական գործողությունների ընթացքում նահատակվածների հիշատակին, դրվատանքի ենթարկեց նրանց կատարած խիզախության դրսևորումները և կարևորելով յուրաքանչյուրի նվիրումն առ հայրենիք՝ հավաստեց, որ խաղաղասեր լինելու հետ մեկտեղ մենք էությամբ ազատատենչ և արդար պայքարի միջոցով այդ ազատությունը նվաճելու կարող ազգ ենք, որի խոսուն վկայությունը հերոսական էջերով հարուստ մեր պատմությունն է: Ոստիկանության պետը շնորհակալանքի խոսքեր արտահայտեց նաև ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հասցեին, ով առաջին իսկ օրից զորավիգ է եղել Արցախին ոչ միայն ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հատուկ ստորաբաժանում գործուղելով ԼՂՀ ոստիկանության հետ համատեղ Արցախի կարևորագույն օբյեկտի հուսալի պահպանությունը ապահովելու համար, այլև մեծաքանակ պարենային օժանդակություն է ցուցաբերել Արցախին և հանձն առել ԼՂՀ ոստիկանության մարտական գումարտակի ամբողջական հանդերձավորման և տրանսպորտային միջոցների հագեցման հարցը: Քառօրյա պատերազմի ընթացքում մեր ազգային միասնականությամբ մենք հակառակորդին ապացուցեցինք, որ Արցախի սահմաններն անառիկ են, իսկ արյամբ նվաճված ազատությունը ենթակա չէ սակարկման: [b]ԼՂՀ Ոստիկանություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր