3522 դիտում
18:58 29-04-2016
Ռուսաստանն Էկվադոր է ուղարկել շարժական ատոմակայան և սնունդ՝ որպես օգնություն երկրաշարժից տուժածներին
Ապրիլի 22-ին Ռուսաստանից Մանտա ժամանեց մարդասիրական օգնություն, որը ափամերձ տարածքների երկրաշարժից տուժածների համար էր նախատեսված:
Իլ-76 թռիչքով երկիր եկած օգնությունը, որը ձեռնարկվել էր Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, իր մեջ պարունակում էր մոտ 20 տոննա տեխնիկական սարքավորումներ: Նրանց թվում էր նաև 120 կՎտ շարժական ատոմակայան և 20 խոշոր վրաններ՝ մինչև 10 մարդ տեղավորելու կարողությամբ:
Ինքնաթիռը լի էր նաև սննդամթերքով, 36.000 պահածոյացված միս, 19.200 պահածոյացված ձուկ (սարդինա) և 36,960 մանկական սնունդ:
Ինքնաթիռը օդ էր բարձրացել ապրիլի 20-ի գիշերը Մոսկվայից: Քանի որ այն բեռնատար ինքնաթիռ է, ստիպված էր կատարել չորս կանգառներ Ալժիրում, Կաբո- Վերդեում և 2՝ Բրազիլիայում՝ վառելիքի պաշարները վերականգնելու համար: Թռիչքը տևել է մոտ 48 ժամ:
Էկվադորի կառավարությունը բարձր է գնահատում և իր երախտագիտությունն հայտնում այն ամբողջ աջակցության և համերաշխության համար, որը ստանում է Ռուսաստանից:
[url=http://newsecuador.ec/one_news.php?id=1998]NewsEcuador.ec[/url]
Նմանատիպ նյութեր
1366 դիտում
11:38 27-04-2015
Կանադան հումանիտար օգնություն և փրկարարների է ուղարկել ավերիչ երկրաշարժից տուժած Նեպալ
751 դիտում
16:22 30-04-2015
Նեպալի վարչապետը հիվանդանոցներում այցելել է երկրաշարժից տուժածներին
2178 դիտում
22:01 08-05-2015
Քրիշտիանու Ռոնալդուն 7 միլիոն եվրո է հատկացրել Նեպալի երկրաշարժից տուժածներին
Այս բաժնից
1183 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով
1225 դիտում
22:12 02-02-2025
Հռոմի պապը երիտասարդ ուկրաինացիներին կոչ է արել «մերժել պատերազմը» և «ներել»
1237 դիտում
20:11 02-02-2025
Թբիլիսիի առևտրի կենտրոնի մոտ բողոքի ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև