«Ատլետիկոյի»» հարձակվող Ֆերնանդո Տորեսը նշել է, որ չի ցանկանում խոսել Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի 2016թ. առաջնությանը մասնակցելու իր հնարավորությունների մասին:
«Ես արդեն երկու տարի ազգային հավաքականից ոչինչ չեմ լսել: Ես չէի ցանկանա խոսել այդ մասին, քանի որ հավաքականի անդամ չեմ:
Թող Սաուլին հրավիրեն: Դուր է գալիս սա ինձ, թե` ոչ, թող իմ մեջ մնա», ասել է Տորեսը: