Մենք կարող ենք մրցակցել «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի հետ. Ֆերնանդո Տորես
«Ատլետիկո»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը խոսել է իր թիմի հեռանկարների մասին:
«Մենք կարող ենք հաղթել «Ռեալ»-ին և «Բարսելոնա»-ին: Ես երկար ժամանակ չէի եղել թիմում, քանի որ հանդես էի գալիս Անգլիայում և Իտալիայում: Բայց հիմա ես կրկին այստեղ եմ և ցանկանում եմ առավելագույն օգուտ բերել թիմին»,-ասել է իսպանացին:
Նշենք, որ Տորեսը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլան»-ից վերադարձավ «Ատլետիկո», որտեղ ժամանակին հանդես է եկել 2001-2007 թթ ընկած ժամանակահատվածում: