Վերջապես ես տանն եմ. Ֆերնանդո Տորես
Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը մեկնաբանել է իր վերադարձը Մադրիդի «Ատլետիկո»:
«Վերջապես ես տանն եմ: Շնորհակալություն, ովքեր օգնեցին իրականցնել երազանքս: Առաջ, «Ատլետիկո»»,- Twitter-ի իր էջում գրել է Ֆերնանդո Տորեսը:
Հիշեցնենք, որ Տորեսը նախորդ ամռանը «Չելսի»-ից վարձավճարով տեղափոխվեց «Միլան», որտեղ անցկացրած 10 խաղում խփեց ընդամենը 1 գոլ: Օրեր առաջ «Միլան»-ը «Չելսի»-ից ձեռք բերեց ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները և որոշեց ֆուտբոլիստին ուղարկել Մադրիդ: