211652_close_icon
views-count8526 դիտում article-date 13:34 27-04-2016

Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Հոսեին Դեհղանի հետ

Ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամեանամյա միջազգային համաժողովի ընթացքում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Կողմերը մտահոգություն են հայտնել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը: Ի հավելումն դրա, երկուստեք նշվել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները ևս մեկ անգամ ապացուցեցին արցախյան հակամարտության ռազմական լուծման անհնարինությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության առկա վիճակին ու հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցերին:

Նմանատիպ նյութեր