12133 դիտում
09:27 27-04-2016
Աշակերտի աչքը հանած ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը 200 հազար դրամ տուգանք է վճարելո՞ւ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «2014 թվականի դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում աչքը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի ուսուցչուհին Սևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվեց անզգուշության համար՝ 200 հազար դրամ տուգանքով։
Հիշեցնենք, որ Մեսրոպը դեպքից հետո հայտարարել է, որ աչքը վնասել է ուսուցիչը՝ կախիչով։ «Ես լսեցի, ինքը ոնց ա ասում՝ հեսա խփում եմ, մտնես պատի մեջ։ Շորերի արանքից ես նկատեցի, որ ինքը եկավ հասավ իմ վրա։ Ես պատկերացրի, որ հեսա թևիցս կքաշի կհանի դուրս, ես էն մի կողմում փախնեմ։ Էդ պահին կախիչը սուր կողմով մտավ աչքս։ Ես տեսա, որ ինքը ձեռքով հրեց վրաս», - դեպքից հետո «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր Մեսրոպը։
Երեխայի մայրը՝ Էլմիրա Գևորգյանը, խիստ անարդար է համարում դատավճիռը։ «Դատավճիռը ծաղր էր։ Երեխայի աչքը հանելուց հետո ուսուցչուհին հանգիստ խղճով 200 հազար դրամ տուգանքը կվճարի։ Դատավճիռը շատ անարդար էր, իսկ ինչ վերաբերում է ուսուցչուհուն, ինքը մի անգամ նույնիսկ չի եկել ներողություն խնդրի ու կամ կարեկցանք հայտնի։ Ընդհակառակը՝ ուսուցչուհու ամուսինը գործով դատախազի հետ շատ մոտ է, նախկին ոստիկան է, ու իրենք հայտարարում էին, թե մեզ ոչ մի բան չեն կարա անեն»։
Դպրոցում աչքը կորցրած երեխայի ծնողները չեն պատրաստվում հաշտվել դատավճռի հետ ու բողոքելու են մինչև Եվրադատարան. «Մինչև վերջ գնալու եմ, քանի որ չի կարելի թողնել՝ անարդարությունը շարունակվի դպրոցում»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
22357 դիտում
22:27 03-06-2024
Դրամահավաք, աշակերտի գրկում ուսուցչուհի, գրգռաճեղքով տնօրեն․ ի՞նչ է կատարվում Նաիրի Զարյանի դպրոցում. Oragir.News
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը