2377 դիտում
16:50 26-04-2016
Ըստ հաղորդումների` Հրազդանի քաղաքապետի ընտրությունը ուղեկցվել է ընտրակաշառքի հետ. հարուցվել է քրգործ
2016թ. ապրիլի 17-ին նշանակված՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրության նախօրեին զանգվածային լրատվամիջոցներում՝ էլեկտրոնային լրատվական կայքերում և տպագիր մամուլում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի կողմնակիցները բնակչության շրջանում ընտրակաշառք են բաժանել, և որպես հավաստող տվյալներ ներկայացվել են տարբեր անձանց հարցազրույցներ պարունակող տեսանյութեր:
Բացի այդ, 2016թ. ապրիլի 12-ին քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում ընտրակաշառք բաժանելու մասին, իսկ 2016թ. ապրիլի 17-ին ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Ն.Փաշինյանը երկու հաղորդում է ներկայացրել, որոնցում հղում է կատարել համացանցում հրապարակված տեսանյութերին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ լրատվամիջոցների հրապարակումներում և Ն.Փաշինյանի հաղորդումներում հղում արված տեսանյութերում պատկերված տարբեր անձինք հայտնել են քաղաքապետի թեկնածու Ա.Դանիելյանի օգտին կողմ քվեարկելու դիմաց անհայտ անձանց կողմից իրենց գումար տալու կամ գումար խոստանալու մասին:
2016թ. ապրիլի 17-ին՝ Հրազդանի քաղաքապետի ընտրության օրը և դրան նախորդող օրերին թեկնածուի օգտին կողմ քվեարկելու պայմանով կաշառք ստանալու և նույն նպատակով անհայտ անձանց կողմից կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
475 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
499 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները