1816 դիտում
10:06 26-04-2016
Ապրիլյան քառօրյայից հետո Էջմիածնում ամեն օր սուրբ Պատարագ է հնչում. «Իրատես de facto»
«Իրատես de facto» թերթը գրում է. «Պարզվում է՝ ապրիլյան քառօրյայից հետո Աթոռանիստ Սբ էջմիածնում ամեն օր սուրբ Պատարագ է հնչում, ընդ որում երեկոյան ժամը վեցն անց կեսից հետո, ինչն ուղղակի բացառիկ երևույթ է մեզանում, որովհետև անգամ իննսունականների երկարատև պատերազմի ժամանակ այդպես չէր։
Իսկ վերջին տարիներին Էջմիածնի վանքերի դռները փակվում էին երեկոյան ժամը վեցին, և եթե որևէ մեկը սրտի մեծ ցավ ունենար ու ցանկանար գեթ տասը րոպե վեցից հետո եկեղեցու բակում «հանգչել»՝ Աստծուն մոտիկ զրույցով, անհնար էր. եկեղեցու պահակները վկայակոչում էին Վեհափառի կարգադրությունը. «Որևէ մեկին ներս թողնել չենք կարող»։
Մեկ օր Սուրբ Հռիփսիմեում, մեկ օր Սուրբ Գայանեում, մեկ օր Սուրբ Շողակաթ-Մայրանե վանքերում Պատարագ է լինում… ու ժողովրդին տեղ ու դադար չկա։
Պատարագները նվիրված են հայոց սահմանների պաշտպանությանը, հող հայրենիի սրբացմանը, հայ զինվորի անվտանգությանը, զոհվածների անմահությանը»։
[b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2464 դիտում
16:26 28-05-2018
Հայ եկեղեցին ապրիլյան քառօրյայից հետո 59 միլիոն դրամի օգնություն է ցուցաբերել տուժածներին
4716 դիտում
18:29 26-01-2020
Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2308 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»