Երգեհոնի ստեղծման պատմությունը
Երգեհոնն ամենահին երաժշտական գործիքներից է։ Ենթադրվում է, որ երգեհոնը ստեղծել է հույն հայտնագործող Ցտետիբուսը` մ.թ.ա. 290-280-ական թվականներին։
Մեծ չափեր ունեցող երգեհոններ սկսել են ստեղծվել 4-րդ դարում, ավելի կատարելագործված ձևերը` 7-8-րդ դարերում։
Երգեհոններ ստեղծելու մշակույթը սկիզբ է առել Իտալիայում, որտեղից էլ 9-րդ դարում տարածվեց Ֆրանսիայում։
Ավելի ուշ այս մշակույթը տարածվեց նաև Գերմանիայում։ Ամբողջ Եվրոպայում երգեհոնը տարածվեց 14-րդ դարից։
Միջնադարյան երգեհոնի ամենահին օրինակը հայտնաբերվել է Նորլանդիայում (վանական համալիր Հոլանդիայում), որը թվագրվում է 1370-1400 թվականներին։
Այն այժմ պահվում է Ստոկհոլմի պատմության ազգային թանգարանում։