Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
Ապրիլի 25-ին, ժամը 12.59-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արփա լճի մոտակայքում (Շաղիկ գյուղի տարածք) ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները անգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2121 մակնիշի 47 SL 303 պետհամարանիշով ավտոմեքենան:


