«Յուվենտուսը» 5-րդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն. տեսանյութ
Իտալիայի 2015/2016 առաջնության չեմպիոն դարձավ Տուրինի Յուվենտուսը:
Տուրինյան ակումբը A սերիայի 35 խաղում վաստակեց 85 միավոր: 2-րդ տեղում ընթացող «Նապոլին» այսօր արտագնա խաղում 0:1 հաշվով պարտվեց «Ռոմային» և կորցրեց չեմպիոնության բոլոր հնարավորությունները:
Նշենք, որ «Յուվենտուսը» 5-րդ անգամ անընդմեջ և իր պատմության մեջ 32-րդ անգամ է դառնում Իտալիայի չեմպիոն:
Նախկինում «Յուվենտուսը» 5 անգամ անընդմեջ Իտալիայի չեմպիոն է դարձել 1931-1935 թվականներին: