884 դիտում
21:25 25-04-2016
Գիտության որոշ ճյուղերի հասցեական աջակցություն պետք է ցուցաբերել. Լ. Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդ գիտաշխատողների մրցույթի մասնագիտական խորհրդի նիստը, որը վարել է նախարար Լևոն Մկրտչյանը:
Նիստի ընթացքում ամփոփվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված երիտասարդ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման 2015 թվականի մրցույթի արդյուքները: Մրցույթը հայտարարել էր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն:
Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը խորհրդի անդամներին ներկայացրել է մրցույթի շրջանակում դիտարկված հայտերի համառոտ վիճակագրությունը: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականները, որոնց գնահատման հիմնական ցուցանիշն եղել է գիտական գործունեության ակտիվությունն ու արդյունավետությունը: Մրցույթին առցանց եղանակով ներկայացվել է 131 հայտ, որոնցից հաղթող է ճանաչվել 31 գիտնական: Հաղթողները ընթացիկ տարում կստանան պետության կողմից սահմանված համապատասխան հավելավճարներ:
Կարևորելով գիտական մրցույթների նշանակությունը՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ մրցույթի հաղթողների և ներկայացված հայտերի արդյուքները պետք է դառնան վերլուծության հիմք՝ վեր հանելու համար ոլորտի խնդիրները. "Ներկայացված հայտերն ու արդյուքները մեզ համար պետք է կողմնորոշիչ նշանակություն ունենան, որպեսզի բացահայտենք, թե գիտության հատկապես որ ճյուղերում ունենք լուրջ խնդիրներ: Մեր հետագա քաղաքականությունը պետք է միտված լինի գիտության համապատասխան ոլորտների պատասխանատուներից իրավիճակի պարզաբանումներ ստանալու և վտանգված ճյուղերին հասցեական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ",- նշել է Լևոն Մկրտչյանը:
Խորհրդի նիստում աշխատանքային կարգով քննարկվել են նաև օրակարգի մյուս հարցերը, որոնք վերաբերել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման 2016 թվականի մրցույթին և ընթացիկ մի շարք այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
700 դիտում
17:46 30-04-2015
Հասցեական աջակցություն կցուցաբերվի պատերազմի վետերաններին
1045 դիտում
19:26 16-06-2014
Արցախում գազի սպառման ծավալները կավելացվեն հիմնականում արտադրության ճյուղերի ընդլայնմանը զուգահեռ
2767 դիտում
15:36 25-11-2016
Կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի առաջին նիստը
Այս բաժնից
418 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
436 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները