1027 դիտում
19:26 16-06-2014
Արցախում գազի սպառման ծավալները կավելացվեն հիմնականում արտադրության ճյուղերի ընդլայնմանը զուգահեռ
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ներկա է գտնվել “Արցախգազ” ՓԲԸ տարեկան ընդհանուր ժողովին, որը հրավիրվել է այսօր` ԱԺ-ի պատգամավորների, կառավարության անդամների, ընկերության աշխատակիցների մասնակցությամբ:
Ընկերության գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի զեկույցի համաձայն` 2013թ. հանրապետություն է ներմուծվել ավելի քան 41 մլն խ/մ բնական գազ, որը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 0,2 տոկոսով: Բնակչության կողմից իրացված գազի ծավալը մոտ 6 տոկոսով քիչ է 2012 թ. ծավալից, նվազել են կորուստները, իսկ 75 տոկոսով նվազել է վնասը` կազմելով մոտ 144 մլն դրամ: Հանրապետության քաղաքներից գազաֆիկացված է 7-ը, գյուղերից` 78-ը:
Ընկերության կողմից գազամատակարարման ցանցերում այժմ կատարվում են միայն անվտանգ սպասարկման, վերականգնման, նորոգման և շահագործման աշխատանքներ: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին և խնդիրներին` ընկերության տնօրենի և աշխատակիցների կողմից նշվել է հիմնականում ավտոմեքենաների թարմացման և շենքերի վերանորոգման անհրաժեշտությունը:
Նախագահի հանձնարարականի հիման վրա Մարտակերտ շրջկենտրոնի սպաների համար կառուցված շենքի պայմանները կուսումնասիրվեն` այն մոտ ապագայում գազաֆիկացնելու նպատակով: Հաշվետվություններն ամփոփվելուց հետո, կառավարության ղեկավարը ներկայացրել է ոլորտի վերաբերյալ իր դիտարկումները և ռազմավարական մոտեցումներն:
Ըստ Ա. Հարությունյանի` առաջիկայում բնական գազի ներմուծման ծավալները կպահպանվեն, իսկ գազաֆիկացում կիրականացվի միայն անհրաժեշտության դեպքում: Վարչապետի խոսքով՝ գազի սպառման ծավալները կավելացվեն հիմնականում արտադրության ճյուղերի ընդլայնմանը զուգահեռ: Նա նշել է, որ շարունակվելու են աշխատանքները տեխնիկական սպասարկման և շենքային պայմանների բարելավման ուղղություններով: Կառավարության ղեկավարն առաջարկել է հուլիսի 1-ից 20 տոկոսով բարձրացնել “Արցախգազ” ընկերության աշխատակիցների աշխատավարձերը և դրանք հավասարեցնել հանրապետական միջին աշխատավարձին:
[i]ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/i]
Նմանատիպ նյութեր
2411 դիտում
10:00 02-03-2017
Հացի սպառման ծավալները Հայաստանում նվազում են արդեն 4-րդ տարին անընդմեջ. «Հայկական ժամանակ»
2665 դիտում
10:37 20-04-2019
Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման ծավալները 2018-ին նկատելի նվազել են․ «Ժողովուրդ»
2887 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
910 դիտում
17:40 06-01-2025
Նարենդրա Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ
901 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
988 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին