«Չելսին» Մխիթարյանի համար «Բորուսիային» առաջարկել է 60 մլն եվրո
Լոնդոնի «Չելսին», որը հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է Իտալիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, Դորտմունդի «Բորուսիային» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար առաջարկել է 60 մլն եվրո:
Անգլիական ակումբի ներկայացուցիչները ամբողջ մրցաշրջանի ընթացքում հետևում են «Բորուսիայի» կիսապաշտպանի մրցելույթներին և պատրաստ են Մխիթարյանին չափազանց շահավետ պայմանագիր առաջարկել:
Գերմանիայի այս առաջնությունում Մխիթարյանը անցկացրած 29 խաղում դարձել է 11 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ նշել ենք, որ Մխիթարյանին ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսը», ինչպես նաև անգլիական գրեթե բոլոր գրանդ ակումբները: Սակայն «Բորուսիայի»» ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ բաժանվել խաղացողից: