211652_close_icon
views-count1811 դիտում article-date 11:33 25-04-2016

Հանրապետականներ Քրուզը և Քեյսիկը միավորվել են ընդդեմ Դոնալդ Թրամփի

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Թեդ Քրուզը և Ջոն Քեյսիքը պայմանավորվածություն են ձեռք բերել մի շարք նահանգներում փրայմերիզի հարցում փոխզիջումների գնալ, որպեսզի թույլ չտան Դոնալդ Թրամփին հավաքել բավականաչափ ձայներ և մեխանիկորեն չառաջադրվել հանրապետականների կողմից նախագահի պաշտոնում, հաղորդում է Ria Novosti-ն: Երկու թեկնածուների շտաբները հայտարարություն են տարածել, որոնցում նշված է, որ մնացած փրայմերիզներում զիջելու են միմյանց նահանգները: Այսպիսով, Քրուզը կկենտրոնացնի ուշադրությունը Ինդիանայում, իսկ Քեյսիքը՝ Օրեգոնում և ՆՅու Մեքսիկոյում: Նրանք այսկերպ կխանգարեն Թրամփին հավաքել նիստում անհրաժեշտ 1237 ձայնը, որի դեպքում նա կարող է հանրապետականների կողմից ավտոմատ կերպով առաջադրվել նախագահի պաշտոնում:

Նմանատիպ նյութեր