ԱՄՆ-ում մի շարք հանրապետականներ մտադիր են դուրս գալ Դոնալդ Թրամփի դեմ
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության մի շարք ազդեցիկ անդամներ մտադիր են 100-օրյա արշավ կազմակերպել նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ, գրում է The New York Times-ը:
Նշվում է, որ նրանք իրենց կուսակցին համարում են պահպանողական հայացքները դավաճանող և պոպուլիստ: Վերջիններիս կարծիքով՝ չպետք է թույլ տալ, որպեսզի Թրամփը վերջնականապես առաջադրվի կուսակցության կողմից նախագահական ընտրություններում:
Իրենց հերթին, Թրամփի հակառակորդները պատրաստվում են ուսումնասիրել նրա թույլ կողմերը՝ գտնելու համար ընտրողներին Թրամփի օգտին քվեարկելու մտադրությունից հետ կանգնեցնող փաստեր: